Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գիտական հրապարակումների բաժին

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ) անկախ գիտահետազոտական լաբորատորիա է: Այն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության հարակից տարածաշրջանում ընթացող գիտական, ուսուﬓական, տնտեսական, քաղաքական, հասարակական գործընթացները, որոնք անﬕջական ազդեցություն են ունենում Հայաստանի Հանրապետության զարգացման վրա։ Կենտրոնը հիﬓադրվել է 2014թ. ՀՀ պետական կառավարման ակադեﬕայի կազմում, որտեղ և իրականացնում է իր գիտահետազոտական և ուսուﬓական գործունեությունը:

 Գործունեության ոլորտները

 

Հրապարակումներ

     

kazm

   

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Մեր մասին Լաբորատորիան իր գործունեությունը սկսել է ՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ՀՀ ՊԿԱ միջև կնքված պայմանագիրը: Ծրագրի գիտական ղեկավար՝ Ռ. Վ. Աղուզումցյան- հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ավագ գիտաշխատող- Լ.Հ. Պետրոսյան-հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կրտսեր գիտաշխատող- Ս.Հ. Պողոսյան - հոգեբանական գիտությունների թեկնածու Կրտսեր գիտաշխատող-Ա. Ռ. Խաչատրյան-կառավարման հոգեբանության ամբիոնի հայցորդ   ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ   Լաբորատորիայի գործունեության նպատակները և խնդիրներն են՝ 1) տալ պետական և հանրային կառավարման համակարգի աշխատողների հոգեբանական նկարագիրը, 2) ներդնել հանրային ծառայողների հոգեբանական ընտրության համակարգչայնացված համակարգ, 3) օգտագործելով հոգեբանական բնութագրերը՝ կազմակերպել կառավարչական ոլորտներում հոգեբանական ծառայություն, 4) գիտական աշխատանքի արդյունքները ներկայացնել գիտական հոդվածներում, համապատասխան հաշվետվություններում, ինչպես նաև մշակել մեթոդական ուղեցույց՝ հանրային ծառայողների հոգեբանական ընտրության համակարգչայնացված համակարգի օգտագործման և կառավարչական ոլորտներում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ:  Լաբորատորիան իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է հետևյալ ուղղություններով՝   Լաբորատորիայի գործառույթներն են՝ Լաբորատորիայի հիմնական գործառույթը հոգեբանության, այդ թվում՝ կառավարչական գործունեության հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացումն է: Լաբորատորիան՝ 1) ուսումնասիրում է կառավարչական տարբեր աստիճանի պաշտոններ և դասակարգում  ըստ նրանց հոգեբանական նմանության, 2) առանձնացված պաշտոնների համար կազմում է հոգեբանական բնութագրերը (փսիխոգրաման), որոնք ապահովում են գործունեության արդյունավետությունը, 3) իրականացնում է գրականության վերլուծություն, մասնագիտությունների դասակարգման հոգեբանական չափորոշիչների դուրսբերում, 4) իրականացնում է մասնագիտությունների խմբավորում, հոգեբանական որակների հստակեցում, զարգացման ենթակա և կայուն հոգեբանական որակների դասակարգում:   Հրատարակված գիտական աշխատությունները Լաբորատորիայի աշխատանքների իրականացման ընթացքում տպագրվել է 40 գիտական հոդված, մեկ ձեռնարկ, երեք  մենագրություն, որից երկուսը՝  կոլեկտիվ:  

Գիտության կառավարման հետազոտական կենտրոն

  բնագավառ`  Հասարակական գիտություններ մասնագիտություն(ներ)ի դասիչ(ներ)՝  Տնտեսագիտություն և գործարարություն ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝ Գիտության ոլորտի կառավարման մասնագետներին ներկայացվող մասնագիտական և ծառայողական պահանջների սահմանում, պաշտոնների տիպային անձնագրերի  ձևավորում:   Հրապարակումներ  

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…