Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

VERITAS ծրագիր

ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության  ՏԵՄՊՈՒՍ Ծրագրի VERITAS “Structural Development of the Third Cycle Based on Salzburg Principles” (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի կոնսորցիումի անդամ է:

Ծրագիրը հավանության է արժանացել 2013 թվականի դեկտեմբերին: Տևողությունը երեք տարի է:

 

 VERITAS

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ՝

1.Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)՝  համակարգող 2.WUS – Համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե, Ավստրիա 3.UHMF – Հայդելբերգի համալսարան, Գերմանիա 4.KTH – Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա 5.BSU – Բաֆ Սպայի համալսարան, Մեծ Բրիտանիա 6.UDG – Ջիրոնայի համալսարան, Իսպանիա 7.ԵԳՊԱ – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստան 8.ԵՊՀ – Երևանի պետական համալսարան, Հայաստան 9.ԵՊԼՀ – Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան 10. ԵՃՇՊՀ – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական    համալսարան, Հայաստան 11. ՀՊՏՀ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան 12. ԳՊՀ – Գավառի պետական համալսարան, Հայաստան 13. ՎՊՄԻ – Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան 14. Հյուսիսային համալսարան, Հայաստան 15. ԳԱԱ – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան 16. ՊԿԱ – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Հայաստան 17. ՈԱԱԿ – Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Հայաստան 18. Կրթության որակ, Հայաստան 19. ԲՈՀ – Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստան 20. ՀՀ ԿԳՆ – Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան:  

VERITAS Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհերի կարողությունների հզորացումը որակյալ դոկտորական կրթություն ապահովելու համար, ինչպես նաև նախադրյալների ստեղծումը որակյալ գիտական հետազոտությունների, չափանիշների և որակի չափորոշիչների սահմանումը PhD աստիճան շնորհելու համար:

 

Քննարկումներ  VERITAS Ծրագրի շրջանակներում՝ Գրաց քաղաքում

ԵՄ Տեմպուս Ծրագրի շրջանակներում իրականացվող VERITAS (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի շրջանակներում Ավստրիայի Գրաց քաղաքում 2014 թ. մայիսի 5-7-ին Համաշխարհային համալսարանական ծառայության ավստրական կոմիտեն (WUS) կազմակերպել էր Ծրագրի կոնսորցիումի անդամ եվրոպական և  հայաստանյան կրթական  հաստատությունների ներկայացուցիչների քննարկումներ՝ դոկտորական կրթական ծրագրերի՝ զալցբուրգյան սկզբունքներին համապատասխանեցմանը նվիրված հարցերի շուրջ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայից  քննարկումներին մասնակցեցին Ակադեմիայի  արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա  Խեչոյանը և Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լուսինե Գրիգորյանը:

Տեղի ունեցավ մտքերի և կարծիքների փոխանակում տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչների միջև: Դիտարկվեցին ոլորտում առկա ուժեղ և թույլ կողմերը և վերջիններիս հնարավոր լուծումներն առաջիկա տարիներին:

Քննարկումները կշարունակվեն հունիսին՝ Հայաստանում:

 

Քննարկվեցին կրթության ոլորտի զարգացման խնդիրներ

Veritas_pic

VERITAS ծրագրի շրջանակներում Հայաստանում կրթության երրորդ աստիճանի զարգացման հիմնախնդիրներին առնչվող հերթական սեմինարն այս անգամ անցկացվեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Սեմինարի մասնակիցները ԵՄ գործընկերներն էին (Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից) և հայաստանյան 11 բուհերի ներկայացուցիչները: ՀՀ պետական կառավարման ակադեմիան ծրագրի անդամ հայաստանյան բուհերից մեկն է: Այս հանդիպումը նախորդների (Երևան, Գրաց, Երևան, Հայդելբերգ) տրամաբանական շարունակությունն էր: Եթե նախորդ հանդիպումներում մասնակիցները նշել էին Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա ձևավորված ճանապարհային քարտեզի հիմնական ուղեցույցները և մշակել դրանց իրականացմանն ուղղված միջոցառումներ, ապա այս հանդիպման գլխավոր նպատակը աստիճանաշնորհման չափանիշների և կրթության երրորդ աստիճանին հարիր որակի ապահովման չափորոշիչների մշակման և կիրառման սկզբունքների ձևավորումն էր:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները սեմինարի մասնակիցներին ներկայացրին Զալցբուրգյան սկզբունքների կիրառման և ճանապարհային քարտեզի առանձնահատկությունները Ակադեմիայում: Նրանք ոչ միայն ակտիվորեն մասնակցեցին ծավալված բոլոր քննարկումներին և կլոր սեղաններին, այլև իրենց հատկացված ժամանակահատվածում ներկայացրեցին իրենց նկատառումները աստիճանաշնորհման չափանիշների և որակի չափորոշիչների մշակման գործում ունեցած փորձի վերաբերյալ, նշեցին վերոհիշյալ խնդիրների իրականացման ճանապարհին ի հայտ եկող հիմնախնդիրները և լուծման կարոտ հարցերը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայից սեմինարի աշխատանքներին մասնակցում էին Ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը, արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Նաիրա Ղազարյանը և իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը:

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

sasa

Երևանում կայացավ VERITAS ծրագրի անդամ հայաստանյան 11 բուհերի ներկայացուցիչների և եվրոպական գործընկերների հերթական՝ եռօրյա սեմինարը: Սեմինարի մասնակիցներին այս անգամ հյուրընկալեց Երևանի պետական համալսարանը: Օրակարգն այս անգամ ևս հագեցած էր. Եղավ անդրադարձ թե՛ աստիճանաշնորհման չափանիշների ու որակի ապահովման չափորոշիչների կիրառման խնդիրներին, թե՛ «Ճանապարհային քարտեզի» ձևավորման սկզբունքներին և թե՛ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրերի մշակման հարցերին:

Հարցերի աննախադեպ լայն և բազմաբնույթ շրջանակն այս սեմինարի պայմաններում քննարկման առավել մեծ հնարավորություն էր ստացել՝ շնորհիվ աշխատակարգի նոր ձևաչափի, այն է՝ քննարկումների և լսումների կազմակերպումը  փոքր և «շարժունակ» խմբերում, երբ մասնակիցներն ու եվրոպական բուհերի ներկայացուցիչ – կազմակերպիչները հնարավորություն էին ստանում անցնել բոլոր խմբերով, լսել և միմյանց ու խմբերին փոխանցել հնչած կարծիքներն ու մոտեցումները՝մշակված ու բանաձևված տեսքով.ընդ որում նշված փոքր խմբերով աշխատանքին հատկացված էր աննախադեպ տևողությամբ ժամանակ, որով և նրա արդյունավետությունը առավել զգալի էր:

Բուհերը ներկայացրեցին երրորդ աստիճանի կրթության իրականացման իրենց ճանապարհային քարտեզները՝ ըստ նախնական օրինակելի նմուշի,սակայն ելնելով սեփական առանձնահատկություններից: Ակադեմիայի ռազմավարական պլան-ճանապարհային քարտեզը մասնակիցների քննարկմանը ներկայացրեց Ակադեմիայի ասպիրանտուրայի բաժնի պետ Նաիրա Ղազարյանը:

Սեմինարի աշխատանքներին ՀՀ ՊԿԱ-ից մասնակցում էին հոգեբանության ամբիոնի դասախոս Լաուրա Պետրոսյանը և իրավագիտության ամբիոնի դասախոս Հասմիկ Ստեփանյանը, ովքեր շարադրեցին իրենց տեսակետները ասպիրանտական ծրագրի կրթական բլոկի մասով՝ ելնելով ասպիրանտական կրթության ներկայիս առանձնակի պահանջներից և այն համաեվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

 

Մեկնարկեց ասպիրանտական կրթության կազմակերպման ներբուհական վերապատրաստումը

main IMG_4500

IMG_4502 IMG_4507

TEMPUS.VERITAS ծրագրի շրջանակներում նախատեսված է վերապատրաստման դասընթացների շարք, որը մեկնարկեց նաև ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում: Ակադեմիայի՝ ծրագրում ընդգրկված աշխատակիցները, ովքեր նրա մեկնարկից ի վեր մասնակցել էին բազմաթիվ սեմինարների, հանդիպումների և թեմատիկ վերապատրաստումների, իրենց գիտելիքները և  ձեռքբերած փորձը փոխանցեցին ակադեմիայի ամբիոնների վարիչներին, ստորաբաժանումների ղեկավարներին և ասպիրանտներին՝ ակնկալելով նրանց ակտիվ մասնակցությունը քննարկումներին և նրանց կողմից կարծիքների և գնահատականների ներկայացումը:

Միջազգային հարաբերությունների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ով նաև TEMPUS ծրագրի պատասխանատուն և համակարգողն է ակադեմիայում, ներկայացրեց ծրագրի նպատակները և դրանց իրականացման ընթացքը կոնսորցիումի անդամ բուհերում, այդ թվում և ՀՀ ՊԿԱ –ում՝ շեշտելով նրա կարևորությունը ակադեմիայի տարբեր օղակների գործունեությունը զարգացնելու և կատարելագործելու հարցում:

Գիտության գծով պրոռեկտոր Վոլֆգանգ Հարմգարդտը ներկայացրեց գերմանական համալսարանների փորձը և ձեռքբերած հաջողությունները՝ Բոլոնյան կրթական համակարգի պայմաններում կրթության երրորդ աստիճանի կազմակերպման գործընթացում:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը ներկայացրեց աստիճանաշնորհման և որակի ապահովման չափանիշների կրթական, մեթոդական և օրենսդրական հիմքերի համեմատական վերլուծությունը:

Ներբուհական վերապատրաստման դասընթացի մեջ կարևոր դեր էր վերապահված կրթության երրորդ աստիճանին  (ասպիրանտուրա) առնչվող խնդիրների մեկնաբանությանը և այդ համատեքստում Զալցբուրգյան սկզբունքների կիրառմանը ՀՀ 11 բուհերում և, մասնավորապես, ՀՀ ՊԿԱ-ում:

Զալցբուրգյան սկզբունքները և նրանց՝ պետական կառավարման ակադեմիայում իրականացման առանձնահատկությունները մանրամասնորեն ներկայացրեց ակադեմիայի ասպիրանտուրայի բաժնի պետ Նաիրա Ղազարյանը: Նա նշեց նաև, որ վերոհիշյալ սկզբունքներն ընկած են ակադեմիայի Ճանապարհային քարտեզի հիմքում և շատ կարևոր խթան են ասպիրանտական կրթության կազմակերպման և ակադեմիայում այն առավել բարձր որակի հասցնելու և կատարելագործելու գործընթացում:

Բոլոր բանախոսներն իրենց ելույթները ներկայացրեցին Power Point ծրագրի միջոցով և դիդակտիկ նյութերով:  Ծավալվեց աշխույժ քննարկում, և հնչեցին հետաքրքիր կարծիքներ և առաջարկներ, ինչպես նաև ճշտվեցին հաջորդ ներբուհական վերապատրաստման ժամկետները և օրակարգը:

 

Վերիտաս ծրագրի մշտադիտարկում ՀՀ ՊԿԱ-ում

IMG_5900 ???????????????????????????????

2016 թ. ապրիլի 18-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ Veritas “Structural Development of the Third Cycle Based on Salzburg Principles” (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի մշտադիդարկում, որն անցկացվեց գրասենյակի համակարգող Լանա Կարլովայի և ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանի կողմից: Ներկա էին Ակադեմիայի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները ռեկտոր Ա. Լոքյանի գլխավորությամբ, ովքեր ներկայացրին ծրագրի շրջանակներում մի շարք եվրոպական բուհեր կատարված այցերի և միջազգային փորձի յուրացման ու տեղայնացման արդյունքներն ու սպասվող աշխատանքները, դրանց ընթացքում առաջացած խոչընդոտներն ու հաղթահարված դժվարությունները: Մոնիտորինգի ընթացքում վեր հանվեցին նաև ասպիրանտական կրթության բարելավման աշխատանքներում տեղ գտած բացթողումներն ու թերությունները, մատնանշվեցին դրանց վերացման ու շտկման ուղիներն ու հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա անելիքների հստակեցման ու դրանց իրականացման մեխանիզմերի մշակման վերաբերյալ:

 

Օրակարգում ասպիրանտական կրթությունն է

 

 

2017 թվականի ապրիլի 5-ին Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ Ծրագրի VERITAS «Structural Development of the Third Cycle Based on Salzburg Principles» (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի շրջանակում փորձագիտական այցով ՀՀ պետական կառավարման ակադեմիայում էին Ծրագրի  ԵՄ գործընկեր, Միացյալ Թագավորության Bath Spa համալսարանի, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի  և փորձագիտական խմբի ներկայացուցիչները: Այցի նպատակը Ակադեմիայում ասպիրանտական կրթության արտաքին գնահատում անցկացնելն էր: Սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին Ակադեմիայում Զալցբուրգյան սկզբունքները կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքները, ճանապարհային քարտեզի, ռազմավարկան պլանի առանձնահատկությունները, շահառուների կարիքների գնահատման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

ՀՀ ՊԿԱ ամբիոնների վարիչները ներկայացրին կրթական ծրագրերում և ընդհանուր կրթական գործընթացներում ասպիրանտների ներգրավվածության աստիճանը: Ակադեմիայի միջազգային հարաբերությունների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, TEMPUS ծրագրի պատասխանատուն և համակարգող Թերեզա Խեչոյանը, խոսեց առկա միջազգային համագործակցության հիման վրա այլ երկրների հետ իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում ասպիրանտների ընդգրկվածության մասին:

Առանձնահատուկ ուշադրության արժանացավ այն փաստը, որ Ակադեմիայում գործող «Կառավարչական գործունեության հոգեբանություն» գիտահետազոտական լաբորատորիայում ասպիրանտները ոչ միայն հետազոտություններ են կատարում, այլև հանդես են գալիս որպես կենտրոնի աշխատող:

Խրախուսանքի արժանացավ այն փաստը, որ Ակադեմիայի ասպիրանտներն ակտիվորեն մասնակցում են գիտական կոնֆերանսների և գիտական սեմինարների: Իսկ այն հարցին, թե իրավական ինչ հիմքով է իրականացվում «Համալսարան-ուսանող-ղեկավար» (ատենախոսության գիտական ղեկավար) կապը, պատասխանեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

«Այս հարթությունում կանոնակարգված են յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները,- ասաց նա:- Որպես հրավիրյալ դասախոս՝ ես սիրով եմ համագործակցում Կառավարման ակադեմիայի հետ: Այն ինձ համար սիրված կրթօջախ է, որը բավարարում է ներկայիս բոլոր կրթական պահանջները»:

 

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…