Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայում «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի պրոֆեսորներն էին

 

 

 

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում կրթական հաստատությունները համագործակցում են հատկապես ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների շարժունության ուղղությամբ, իրականացնում են փոխանակման ծրագրեր։

Հունիսի 14-ին «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի պրոֆեսորներ Ալեքսանդրաս Պատապասը և Աիստե Դիրժիտեն դասախոսություններով հանդես եկան ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Ունկնդիրները Ակադեմիայի մագիստրանտներն էին, աշխատակիցներն ու դասախոսները։

Հյուրերին ողջունեցին ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը։ Ի դեպ, լիտվացի պրոֆեսորները խոստովանեցին, որ առաջին անգամ են Հայաստանում և տպավորված են մեր երկրի գեղեցկությամբ ու մարդկանց հյուրընկալությամբ։

Առաջին բանախոսը տիկին Ա Դիրժիտեն էր, թեման՝ «Արժեքների և բարեկեցության միջև կապերը»։

Ա Պատապասի դասախոսության թեման էր՝ «Նոր հանրային մենեջմենտը՝ համեմատած ավանդական հանրային կառավարման հետ»։

Ակնհայտ էր, որ Ակադեմիայում ուսանող ապագա կառավարիչներին և նրանց դասավանդողներին հետաքրքրում էին հյուրերի փորձը և տեսակետները ինչպես կառավարման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ, այնպես էլ այն արժեքների, որոնք կարող են բարեկեցության հիմք լինել։ Ուստի ներկաները հետաքրքրությամբ լսեցին երկու թեմաների մեկնաբանություններն էլ և բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսներին։

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…