Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՈւԳԸ

Հարգելի՛ ուսանողներ և ասպիրանտներ
Սիրով ողջունում ենք ձեզ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության կայքէջում։
ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը Ակադեմիայի ուսանողներին և ասպիրանտներին միավորող կառույց է, որի նպատակը ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է: Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում է երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները:
Գիտությունը մարդկային ճանաչողության ձև է՝ ուղղված նոր գիտելիքի ստեղծմանը և արդեն ստեղծված գիտելիքների հիման վրա աշխարհի գիտական պատկերի ամբողջացմանը: Ուստի մեր գլխավոր նպատակը գիտակ, ստեղծարար, նախաձեռնող և ժամանակակից աշխարհի մարտահրավերներին պատրաստ երիտասարդներ ձևավորելն է։
Կարևորելով յուրաքանչյուրիդ ներգրավվածությունը՝ առաջարկում ենք հետևել կայքէջի հետագա հրապարակումներին և միասնաբար իրագործել նախատեսվող ծրագրերը։

2020 թ․ հունվարի 31-ին ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի մագիստրանտ Հայկուհի Դավթյանը։

2022թ. փետրվարի 28-ին ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի մագիստրանտ Մխիթար Գասպարյանը:

2022թ. դեկտեմբերի 27-ին ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ՀՀ ՊԿԱ «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 1-ին տարվա ասպիրանտ Մարինե Մխիթարյանը:

                                                                                                         

ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերության նախագահ

                                                                                                          

Մարինե Մխիթարյան

 ՈւԳԸ նախագահ 

 

Մխիթար Գասպարյան

 2022թ. ՈւԳԸ նախագահ 

 

Հայկուհի Դավթյան

2020-2022թթ. ՈւԳԸ նախագահ 


Գևորգ Գալստյան

2018-2020թթ. ՈւԳԸ նախագահ