Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի, որը հիմնվել է 1994 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 240 որոշմամբ, Եվրոպական Միության ՏԱՍԻՍ ծրագրի տեխնիկական աջակցությամբ:
Դպրոցի առկա ուսուցման առաջին ընդունելությունը կայացել է 1995 թվականին: ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 30-ի թիվ 107 որոշմամբ Դպրոցին իրավունք տրվեց կազմակերպել ու նաև հեռակա ուսուցում` 2,5 տարի տևողությամբ:
Պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման գործընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 8-ի թիվ 338 որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը վերակազմակերպվեց Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ մեկ տարի հետո ՀՀ կառավարության 2003 թ. ապրիլի 10-ի թիվ 370 որոշմամբ Ակադեմիայում հիմք դրվեց մագիստրոսական ծրագրերով ուսուցմանը:
Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1703-Ն որոշման` Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:
Ուսուցումը կատարվում է հետևյալ մասնագիտությունների գծով`
2. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կրթական ծրագիրը.
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գործունեության հիմնական նպատակներն են.
-հանրային կառավարման ոլորտի մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում, հետբուհական կրթական ծրագրերի իրականացում,
-հանրային կառավարման ոլորտում գիտական հիմնարար և կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվության իրականացում,
-հանրային կառավարման ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցության ապահովում,
-հանրային կառավարման ոլորտը տեղեկատվավերլուծական նյութերով ապահովում:
ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 18-ի որոշմամբ «Հանրային կառավարում» մասնագիտությունը ներառվեց ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկում` 0627 դասիչով: 2004-2005 ուսումնական տարում կայացավ այդ մասնագիտության գծով առաջին ընդունելությունը:
Ուսումնական գործընթացն Ակադեմիայում իրականացնում են հետևյալ ամբիոնները`
-Կառավարման,
-Իրավագիտության,
-Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության,
-Հոգեբանության (կառավարման հոգեբանության), լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների:
2002 թ. սեպտեմբերի 16-ին ստեղծվեց Պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհուրդը: Ակադեմիան հրատարակում է «Հանրային կառավարում» գիտական հանդեսը:
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
Գործունեության հասցեն – ք.Երևան, Կիևյան-8
Իրավաբանական հասցեն – ք.Երևան, Կիևյան-8
ՀՎՀՀ 00035088
Բանկային վավերապայմանները –
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
Երևանի թիվ 1 ՏԳԲ /տեղական գանձապետական բաժանմունք/
Հաշվի համար – 900018005646