Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դոկտորանտուրա

Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցմամբ, որի ժամկետը չպետք է գերազանցի 3 տարին: Դոկտորանտուրա ընդունվելը մրցութային չէ: Որպես դոկտորանտներ կարող են ձևակերպվել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և զբաղվում են ակտիվ գիտական գործունեությամբ, ունեն որոշակի գիտական արդյունքներ: Դոկտորանտուրայում գտնվելու ժամանակ դոկտորանտը պետք է կատարի անհատական ծրագրով նախատեսված աշխատանքներ. ավարտի գիտությունների դոկտորի ատենախոսությունը և Ակադեմիայում անցկացնի ատենախոսության նախնական քննարկումը (պաշտպանությունը): Դոկտորանտներին վճարվում է պետական կրթաթոշակ և ամեն տարի տրամադրվում է երկամսյա արձակուրդ` կրթաթոշակի պահպանմամբ:

Դոկտորանտները, ասպիրանտները և հայցորդները Ակադեմիայում անվճար օգտվում են ուսուցման տեխնիկական միջոցներից, համակարգչային տեխնիկայից և գրադարանից:

   

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…