Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բաց շտեմարաններ

 

 2018-2019 թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիան Հայաստանի ամերիկյան համալսարանի և Նորվեգիայի Բերգենի համալսարանի գրադարանի հետ համատեղ իրականացնում են «Կայուն հարթակի ստեղծում Հայաստանում բաց մատչելի հրատարակությունների համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության «Եվրասիա» ծրագրի կողմից Նորվեգիայի Կրթության Միջազգային համագործակցության Կենտրոնի (SIU) վերահսկողությամբ:

Ծրագրի նպատակն է կազմակերպել հեղինակային իրավունքի մասին օրենքի դրույթների ուսուցում, բաց մատչելիության վերաբերյալ հետազոտողների մոտեցումների ուսումնասիրություն, բաց մատչելիության նախաձեռնությունների համար արդյունավետ աշխատանքային գործընթացի մշակում, ինչպես նաև Հայաստանի երկու բուհերում ինստիտուցիոնալ պահոցի ծրագրային ապահովման տեղադրում ու արդիականացում:

 

Ինստիտուցիոնալ պահոցի կառավարման ուղեցույց

Արգելանքի պահանջագիր

Փաստաթղթի հետկանչի պահանջագիր

էլեկտրոնային հրապարակման համաձայնագիր

Տերմինների համառոտ բառարան

 

«Ժամանակակից հոգեբանության հիմնահարցեր» դասընթացի մենագրություններ

 

 

  https://doaj.org

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում ՄԱԿ-ի անկյունը բացվել է 2014թ. մարտի 17-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: ՄԱԿ-ի անկյունը հնարավորություն կտա ակադեմիայի ուսանողներին ու աշխատակիցներին առավել իրազեկված լինելու ՄԱԿ-ի որդեգրած արժեքների, ՄԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների մասին և մասնակցելու միջազգային այդ կառույցի կազմակերպած միջոցառումներին:

Ակադեմիայի գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի անկյունը ներառում է հայերեն, ռուսերեն և անգլերեն շուրջ 700 անուն հրատարակություններ, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի գործունեության տարբեր ոլորտներին՝ մարդու իրավունքներ, տարածաշրջանային խնդիրներ, սոցիալական քաղաքականություն, տնտեսական համագործակցություն, ժողովրդագրական գործընթացներ, քաղաքացիական հասարակության զարգացում, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Հրատարակությունները թողարկված են Նյու Յորքում, Վիեննայում և Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների, ինչպես նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից:  

Համագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի անկյունը կծառայի նաև ՄԱԿ-ի վերաբերյալ կրթական, մշակութային և համատեղ այլ միջոցառումների կազմակերպման նպատակին:

 

Կոնտակտային տվյալներ

Գայանե Նիկողոսյան / Գլխավոր գրադարանավար

Հեռ.՝  093 552 997

էլ. Հասցե՝  gayane.nikoghosyan@paara.am