Դասընթացի նկարագիրը
Դասընթացը ներկայացնում է հանրային կապերի էությունը, նպատակը և խնդիրները, գործունեության տարբեր ոլորտներում նրա առկայության անհրաժեշտությունը: Դասընթացի ժամանակ կներկայացվի ու կքննարկվի հանրային կապերի ոլորտի կարևորությունը, այն յուրացնելու համար անհրաժեշտ թեմաները, ինչպես նաև կբացահայտվի հանրային կապերի արդիականությունը հասարակական, քաղաքական, գործարար ու հանրային գործունեության այլ ոլորտներում:
Մասնակիցները կտիրապետեն PR-ի կիրառական գործիքներին, իրավիճակային վերլուծությունների արվեստին, PR ռազմավարության տեխնոլոգիաներին և մի շարք առանցքային հմտությունների ու կարողությունների:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի տևողությունը՝ 24 ժամ
Դասընթացի արժեք՝ 35.000 ՀՀ դրամ
Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 475.000 ՀՀ դրամ
Դասընթացի ավարտին տրվում է վկայական
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝ Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: