Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Աշխատակիցների մոտիվացիայի տեխնոլոգիաներ

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը նախատեսված է գործարար և ղեկավար անձանց, պրոֆեսիոնալ անձնակազմի կառավարիչների և այն անձանց համար, որոնք գործունեության ընթացքում առնչվում են աշխատակիցներին մոտիվացնելու և ինքնամոտիվացվելու հետ: Դասընթացի վարման եղանակները կլինեն  ինտերակտիվ, որը կներառի թեմատիկ քննարկումներ, իրավիճակային խնդիրների վերլուծություններ, դերային խաղեր, թրեյնինգային վարժանքներ: Արդյունքում ձեռք  բերված  գիտելիքները  և  հմտությունները  թույլ  կտան Ձեզ ինքնամոտիվացվել և տիրապետել աշխատակազմին մոտիվացնելու հմտություններին:

Դասընթացի հիմնական թեմաները

  • Անձի գործունեության շարժիչ ուժերը, դրդապատճառները
  • Աշխատակցի ընդունակությունները, մոտիվացիան և իրավիճակի հնարավորությունները (գործնական)
  • Ներքին և արտաքին մոտիվացիաներ
  • Աշխատողների ֆինանսական  մոտիվացիան  և  դրա  բաղադրիչները
  • Flow-էֆեկտը (գործնական)
  • Աշխատողների աշխատանքի  փոխհատուցում
  • Մոտիվացիոն ճկուն համակարգեր (գործնական)
  • Հաջողության ձգտման և անհաջողությունից խուսափելու մոտիվացիան (գործնական)
  • Ինքնամոտիվացում (գործնական)

 

Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ

Դասընթացի արժեքը՝ 45.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 550.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: