Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բիզնեսի զարգացում

Դասընթացի նկարագիրը

Դասընթացի նպատակն է փոխել բիզնեսի զարգացման վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերը և ցույց տալ լավագույն փորձը, դրանից բխող հետևանքներն ու հնարավոր արդյունքը: Դասընթացի խնդիրներն են` համապարփակ և ամբողջական ձևով ներկայացնել բիզնեսի զարգացման ու կառավարման գործընթացները, ընդհանուր համատեքստում ներկայացնել կազմակերպությունների զարգացման փուլերն ու ճգնաժամերը, կոնկրետ դեպքերի վրա հիմնվելով՝ ներկայացնել ՀՀ և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների փոփոխությունների կառավարման առանձնահատկությունները:

Դասընթացը նախատեսված է կազմակերպության ղեկավարների, տնօրենների, մարդկային ռեսուրսների կառավարման (HR) պատասխանատուների, զարգացման գծով փոխտնօրենների, բիզնես-խորհրդատուների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր հետաքրքրված են թեմայով և նպատակադրվել են հետագայում դառնալ ոլորտային առաջնորդներ:

 

Դասընթացի  հիմնական թեմաները

  • Կազմակերպության զարգացման ուղիները
  • Կազմակերպությունների զարգացման ընթացքը: Մարդու կյանքի և կազմակերպության օրգանական զարգացման համեմատություն
  • Կազմակերպության զարգացման փուլերը
  • Կազմակերպությունների զարգացման  բաղադրիչները
  • Կազմակերպությունների զարգացման ճգնաժամային իրավիճակները
  • Փոփոխությունների կառավարման գործընթացները
  • Բիզնեսի դիագնոստիկան (ախտորոշում)

 

Դասընթացի տևողությունը՝ 36 ժամ

Դասընթացի արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 625.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: