Դասընթացի նկարագիրը
Կառավարման բնագավառի բազմաթիվ խնդիրների լուծման ալգորիթմներն այնպիսին են, որ դրանց իրականացումը գործնականորեն անհնար է առանց ժամանակակից համակարգիչների կիրառման: Դա հատկապես վերաբերում է այն խնդիրներին, որոնց լուծման համար պետք է կատարել մեծ թվով գործողություններ, որի ընթացքում մշակվում են բավականաչափ մեծածավալ տվյալներ:
«Համակարգչային հմտություններ» դասընթացի նպատակն է` ունկնդիրներին ծանոթացնել ժամանակակից համակարգիչների տեխնիկական միջոցներին, դրանց գործառութային հնարավորություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներին և գործնական աշխատանքների շնորհիվ նրանց համար հնարավորություն ստեղծել ձեռք բերելու համակարգիչներով աշխատելու հմտություններ: Դասընթացն ունի գործնական ուղղվածություն:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ
Դասընթացի արժեքը՝ 45.000 ՀՀ դրամ
Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 550.000 ՀՀ դրամ
Դասընթացի ավարտին տրվում է վկայական
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝ Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: