Դասընթացի նկարագիրը
Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել բախումների և սթրեսի կառավարման հմտություններ:
Բախումը ծնում է սթրես, սթրեսը՝ բախում: Այս երկու երևույթների կառավարումը թույլ կտա մեզ զգալ առավել գիտակ, իրազեկ և վստահ: Դասընթացի մասնակիցները կստանան գիտելիքներ ինչպես հոգեբանական սթրեսի առանձահատկությունների, տարատեսակների, փուլերի ու հետևանքների մասին, այնպես էլ բախումների առանձնահատկությունների, կոնֆլիկտային վարքի ռազմավարությունների շուրջ: Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կկարողանա տարբերակել սթրեսոգեն իրավիճակները և սթրեսորները, կկարողանա ստեղծել այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնք կնպաստեն դիսթրես առաջացնող իրավիճակների նվազեցմանը, ինչպես նաև կտիրապետեն բանկցելու արվեստին:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ
Դասընթացի արժեքը՝ 30.000 ՀՀ դրամ
Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 420.000 ՀՀ դրամ
Դասընթացի ավարտին տրվում է վկայական
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝ Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: