Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կորպորատիվ կառավարում

Դասընթացի նկարագիրը

Դասընթացի նպատակն է քննարկել և պարզաբանել կորպորատիվ կառավարման, դրա գործիքների և ենթակառույցների, պետական կարգավորման և ինքնակարգավորման խնդիրները, ինչպես նաև ծանոթանալ բաժնետիրական ընկերությունների ստեղծմանը, գործունեությանը և կառավարմանը: Դասընթացը խիստ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր նպատակ են հետապնդում իրենց աշխատանքային և մասնագիտական կարիերան սկսելու կամ շարունակելու որպես բանկերի, ներդրումային և այլ ֆինանսական կազմակերպությունների որոշում ընդունող պաշտոնյաներ, կորպորատիվ կառավարիչներ և քարտուղարներ, ֆինանսաներդրումային ենթակառույցների աշխատակիցներ:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Կորպորատիվ կառավարման հիմունքները
  • Կորպորատիվ կառավարման համակարգի ծագումը, տարրերը
  • Կորպորացիաների տեսակները և հրապարակային ընկերությունները
  • Կորպորատիվ արժեթղթեր
  • Կորպորատիվ կառավարման հիմնական մոդելները
  • Կորպորատիվ կառավարման սկզբունքները

 

Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ

Դասընթացի արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 350.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: