Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ձեռնարկատիրական ռիսկերի կառավարում

Դասընթացի նկարագիրը

Դասընթացի նպատակն է՝ ուսուցանել վարկային (ձեռնարկատիրական) ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի մշակման, որոշումներ կայացնելու, վարկային (ձեռնարկատիրական) ռիսկերի չափումներ, գնահատումներ և կանխատեսումներ կատարելու հմտություններ:

Դասընթացի ավարտին մասնակիցներն ունակ կլինեն ձեռք բերված մասնագիտական գիտելիքները կիրառելու վարկային (ձեռնարկատիրական) ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործնական պահանջներն արտաքին միջավայրի արագ փոփոխման պայմաններում, ապահովելու կազմակերպության ֆինանսական կայունությունը արտաքին միջավայրի արագ փոփոխման պայմաններում, իրականացնելու ռիսկի և եկամտաբերության միջև երկընտրանքի ընտրություն արտաքին միջավայրի արագ փոփոխման պայմաններում:

Դասընթացի հիմնական թեմաները

  • Ձեռնարկատիրական գործունեության մեջ ռիսկ-մենեջմենթի համակարգը, կառուցվածքը և ռիսկ-գործոնների դասակարգման սխեմաները
  • Ձեռնարկատիրական ռիսկի գնահատման ցուցանիշները և վերլուծության մեթոդները
  • Ձեռնարկատիրական ռիսկերի չափումը, կանխատեսումը, նվազեցումը և կառավարչական ռիսկ-որոշումների ընդունման չափանիշները
  • Ռիսկ-մենեջմենթի ինտեգրացված համակարգը խոշոր կազմակերպություններում
  • Ձեռնարկատիրական ռիսկերի վերլուծության առանձնահատկությունները լիզինգային գործառնությունների և ներդրումային նախագծերի ֆինանսավորման ժամանակ
  • Գործունեության ամենատարբեր ոլորտներում ձեռնարկատիրական ռիսկերի որոշման և գնահատման խնդիրները

Դասընթացի տևողությունը՝ 64 ժամ

Դասընթացի արժեքը՝ 80.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 1.000.000ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: