Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գնումների գործընթացի կազմակերպում

Դասընթացի նկարագիրը

Դասընթացի նպատակն է աջակցել ինչպես պատվիրատուների՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական հիմնարկների գնումները համակարգողների որակավորման և նրանց կողմից իրականացվող գնման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ նպաստել հանրային գնումների գործընթացներում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների  մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը:

Դասընթացը կօգնի նաև գնումների համակարգող ստորաբաժանումների աշխատակիցներին հաջողությամբ հանձնել գնումների մասին ՀՀ օրենսդրության իմացության գնահատման նպատակով իրականացվող՝ լիազորված մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարարության) կողմից կազմակերպվող քննությունը և ընդգրկվել վերջինիս կողմից հրապարակվող գնումների որակավորված մասնակիցների ցուցակում:

 Դասընթացի հիմնական թեմաները

  • «Գնումների մասին» ՀՀ օրենքի սկզբունքները 
  • Գնման գործընթացի կազմակերպումը
  • Գնում կատարելու ընթացակարգերը
  • Նախաորակավորման ընթացակարգեր
  • Գնումների գործընթացի բողոքարկումը
  • Էլեկտրոնային գնումների համակարգի կիրառումը

 

Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ

Դասընթացի արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 350.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: