Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ինովացիաների կառավարում

Դասընթացի նկարագիրը

Ժամանակակից գլոբալ մրցակցությունը բոլոր կազմակերպություններից պահանջում է մշտապես լինեն նորարար՝ անկախ շուկայից և կազմակերպության չափերից: Ընդ որում, նորարարության պահանջը վերաբերում է թե՛ կառավարմանը, թե՛ տեխնոլոգիաներին, թե՛ ստեղծած արդյունքին: Դասընթացի նպատակն է յուրացնել տեխնոլոգիական նորարարությունների կառավարման հիմնական խնդիրները, ինչպես նաև կիրառել համապատասխան հմտություններ թե՛ ռազմավարական, թե՛ գործառնական մակարդակներում: Դասընթացը կառուցված է աշխարհում հայտնի բազմաթիվ օրինակների և միջազգային առաջատար կազմակերպությունների փորձի ուսումնասիրման վրա:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • «Ինովացիա» հասկացությունը. սահմանումներ, տեսակներ, տեսություններ
  • Ինովացիոն գործընթացներ. ապրանքի պարբերաշրջանները և ինովացիաների հետ դրա հարաբերակցությունը
  • Ինովացիոն ռազմավարություններ. արմատական և բարելավող ռազմավարություններ, կապույտ օվկիանոսի ռազմավարություն, տեխնոլոգիական ինովացիաներ
  • Ճեղքող ինովացիաներ. տեսակներ, օրինակներ
  • Բաց ինովացիաներ. տեսակներ, օրինակներ
  • Ինովացիոն ազգային համակարգեր. ինովացիոն միջավայր, ինովացիոն էկոհամակարգ, ինովացիոն քաղաքականություն

 

Դասընթացի տևողությունը՝ 24 ժամ

Դասընթացի արժեքը՝ 35.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 475.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: