Դասընթացի նկարագիրը
Դասընթացի նպատակն է հանրային հատվածի կառավարիչներին, ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների աշխատակիցներին և ներքին աուդիտորներին ներկայացնել ներքին աուդիտի օրենսդրությունը, չափորոշիչները, իրականացման եղանակները, կազմակերպության ներքին հսկողական համակարգերի կազմակերպման և հետագայում դրանց գնահատման մեթոդները: Դասընթացը կնպաստի հանրային ֆինանսական գործընթացներում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը:
Դասընթացը կօգնի նաև հանրային հատվածի աշխատակիցներին՝ հաջողությամբ հանձնելու ներքին աուդիտի որակավորման՝ լիազորված մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարարություն) կազմակերպվող քննությունը և ընդգրկվելու վերջինիս կողմից հրապարակվող որակավորված ներքին աուդիտորների ցուցակում:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ
Դասընթացի արժեքը՝ 30.000 ՀՀ դրամ
Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 420.000 ՀՀ դրամ
Դասընթացի ավարտին տրվում է վկայական
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝ Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: