Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Որոշումների կայացման հմտություններ

Դասընթացի նկարագիրը

Որոշումներ կայացնելը մարդու գործունեության մրցունակության մակարդակը բարձրացնելու կարևորագույն պայման է: Դասընթացի նպատակը որոշումների ձևավորման տեխնոլոգիաների հետ (կառավարչական, գործնական, հոգեբանական) ծանոթացնելն է, ինչպես նաև օգնելը ձևավորելու որոշման կայացման սեփական մոդել՝ գործնական խաղերի, թեստերի, պրակտիկ վարժությունների և խնդիրների միջոցով:

Մասնակիցները կյուրացնեն տեսագործնական մեթոդներ, ինչը հնարավորություն կտա ծանոթանալու տեղեկատվության վերլուծության գործիքների հետ: Դասընթացի ընթացքում կանցկացվեն գործնական խաղեր, որոնք ուղղված կլինեն կրեատիվ խնդիրների լուծմանը և կնպաստեն այդ հմտությունները գործնականում կիրառելուն:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Որոշումների տիպաբանությունը
  • Որոշումների մշակման մոդելները, մեթոդաբանությունը
  • Որոշման կայացման տեխնիկաները
  • Որոշման կայացման հոգեբանությունը
  • Ներքին միջավայրի վերլուծությունը և ազդեցությունը որոշումների ընդունման գործընթացում
  • Որոշումների իրագործման վերահսկողություն
  • Իրավիճակի վերլուծություն
  • Կառավարչական որոշումների արդյունավետության գնահատումը

 

Դասընթացի տևողությունը՝ 28 ժամ

Դասընթացի արժեքը՝ 40.000  ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (15-25 մասնակից)՝ 525.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 27 75 15, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչություն՝  Հայկուհի Դավթյան, Հասմիկ Նավասարդյան, Անուշ Հողմրցյան: