Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Եռօրյա դասընթաց ընտանեկան բռնության թեմայով՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում

«Ընտանեկան բռնություն` լինել տեղեկացված նշանակում է լինել պաշտպանված» թեմայով եռօրյա դասընթաց

 

«Հարավային Կովկասում վստահության կառուցում» ծրագրի շրջանակներում, համագործակցելով «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի հետ, կազմակերպվում է «Ընտանեկան բռնություն` լինել տեղեկացված նշանակում է լինել պաշտպանված» թեմայով եռօրյա դասընթաց, որը տեղի կունենա հոկտեմբերի 4, 5 և 6-ին, ժամը 16:00:
Դասընթացի շրջանակներում նախ և առաջ նախատեսվում է ներկայացնել, թե ինչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում տիրող իրավիճակն այս խնդրի շուրջ:
Դասընթացի երկրորդ մասում կներկայացվի Ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի նախագիծը և նրա մերժվելու պատճառները: Դասընթացի մասնակիցներին կտրվի հնարավորություն քննարկելու օրենքը դերային խաղի ընթացքում և մշակելու օրենքում փոփոխություններ մտցնելու մասին առաջարկությունների փաթեթ: Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասեր: Դասընթացը տեղի կունենա «ԿԱԶԱ» հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, Նալբանդյան 29 հասցեով:
«Ընտանեկան բռնություն» թեմայով դասընթացը կվարի «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը:
Ծրագրին կարող են մասնակցել 17-23 տարեկան երիտասարդ աղջիկներ, ովքեր հետաքրքրված են տվյալ թեմայով և պատրաստ են ակտիվ մասնակցություն
ցուցաբերել:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և ուղարկել nodomesticviolence1@gmail.com էլ. հասցեին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 3-ը, ժամը 14:00:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077)56-26-55, (099)52-83-06 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլ. հասցեին:

Դիմում հայտ

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…