Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի ուսանողները նշեցին Անկախության տոնը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անսովոր աշխուժություն էր տիրում: Պատճառը մեկն էր. Ակադեմիայի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը կազմակերպել էր տոնական համերգ-միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակին: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ, հայ մեծանուն զորավարների թևավոր խոսքեր, ելույթ ունեցավ սովորողների ուժերով ձևավորված պարի խումբը: Տոնական միջոցառման մասնակիցները ՀՀ ՊԿԱ առաջին կուրսի շնորհալի ուսանողներն էին:

Համերգի անակնկալը հյուրերն էին` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները «Խուստուփի արծիվը» գեղեցիկ բեմադրությամբ և «ԴոՌեՄի» երգի ստուդիայի սանը «Հայաստան» հրաշալի երգով:

Համերգի ողջ ընթացքում դահլիճում բարձր տրամադրություն և ջերմ մթնոլորտ էր տիրում: Իսկ ավարտինօրվա տպավորություններն անմահացրին լուսանկարների միջոցով:

Պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը խոստացավ հետագայում նոր հաճելի անակնկալներ մատուցել  Ակադեմիայի սովորողներին, աշխատակիցներին և դասախոսական կազմին:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…