Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դասընթացից մինչև սեփական բիզնես

 12179001_1036676753051122_603168980_n 12188825_1036676439717820_485746924_n

12181780_1036676333051164_94132223_n

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները Ակադեմիայի շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մասնակցեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline) կազմակերպած «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատմանը և աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Դասընթացն անցկացվելու  է երեք փուլով: Մասնակցելով առաջին փուլին՝ Ակադեմիայի ուսանողները ծանոթացան աշխատանք գտնելու հնարավոր աղբյուրներին, գրագետ կերպով ինքնակենսագրություն (CV, Resume) կազմելու, աշխատաշուկայում ինտեգրվելու և աշխատանքային հարցազրույցներին պատշաճ ներկայանալու հմտություններին:

Երկրորդ փուլին մասնակցելու համար մեր ուսանողները ներկայացրին իրենց բիզնես-գաղափարները: Ընտրվելու դեպքում նրանց համար կկազմակերպվի հատուկ մասնագիտական դասընթաց՝ «Ինչպե՞ս  սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այդ փուլում հաջողություն ունեցողներին երրորդ փուլում աջակից կլինեն ծրագրի կազմակերպիչները՝ Հայաստանում հիմնելու և վարելու սեփական բիզնեսը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…