Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը

   Ապրիլի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվել էր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:  Նա ներկայացրեց փաստագրական տեսանկյունից չափազանց արժեքավոր մի ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը, որից, ցավոք միայն մեկ հատված է պահպանվել: «Հոգիների աճուրդ» կամ «Հոշոտված Հայաստան» կոչվող ֆիլմը նկարահանվել է 1918 թվականին: Այն ցեղասպանությունը վերապրած մի հայ աղջկա` Արշալույս (Ավրորա) Մարդիկյանի մասին է և նկարվել է վերջինիս փաստագրական հուշագրության հիման վրա: Հերոսուհու դերում նկարահանվել է հենց Արշալույս Մարդիկյանը: Ֆիլմի պատառիկների ցուցադրությանը զուգահեռ` Հայկ Դեմոյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին:
   Ֆիլմը դիտելուց հետո մագիստրանտները հարցեր ուղղեցին Թանգարան-ինստիտուտի տնօրենին, ծավալվեց քննարկում ցեղասպանության ու թուրքական վայրագությունների վերաբերյալ:
 Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը կարևորեց նման միջոցառումների դերը ոչ միայն երիտասարդ սերնդի տեղեկացվածության, այլև դաստիարակության տեսանկյունից: Նա վստահություն հայտնեց, որ շարունակվելու է ցեղասպանության թեմայով դասախոսությունների շարքը, ինչպես նաև Ակադեմիայի համագործակցությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…