Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիբանանի Հայկազեան համալսարանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիբանանի Հայկազեան համալսարանի միջև համագործակցությունը սկսվել է նախորդ տարվանից, երբ  Ակադեմիայի երեք ուսանողներ կառավարչական պրակտիկան անցկացրեցին Լիբանանում` Սփյուռքում միակ հայկական համալսարանում`այնտեղ մասնակցելով ամառային դասընթացի և գործնական աշխատանքների: Իսկ այս տարվա փետրվարի 14-21-ը փորձի փոխանակման նպատակով Լիբանանի Հայկազեան համալսարան այցելեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակիցները: Այդ համագործակցության հիմքի վրա մարտի 15-ին Լիբանանի Հայկազեան համալսարանի նախագահ վերապատվելի Փօլ Հայտօսթեանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը կնքեցին պայմանագիր, ինչը ենթադրում է երկու ուսումնական հաստատությունների միջև արդեն իսկ ձևավորված հարաբերությունների զարգացում ու ամրապնդում:

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը չափազանց կարևորում է Հայկազեան համալսարանի հետ Ակադեմիայի հետագա համագործակցությունը, իսկ պայմանագիրը համարում է մեկ քայլ առաջ` հետագայում ևս ուսանողների և դասախոսների փոխայցելությունների և փորձի փոխանակման առումով:

 Պայմանագրով ամրագրված հարաբերությունների զարգացման կապակցությամբ գոհունակություն հայտնեց նաև Լիբանանի Հայկազեան համալսարանի նախագահ վերապատվելի Փօլ Հայտօսթեանը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…