Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մասնակցություն Հարավային Կովկասում հանրային կառավարման հարցերի շուրջ տարածաշրջանային գիտաժողովին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թ. Խեչոյանը հանրային ծառայողների ուսուցման, վերապատրաստման  և որակավորման բարձրացման հիմնախնդիրների շուրջ հանդես եկավ զեկույցով Թբիլիսիում կայացած «Հանրային կառավարման ձևափոխումները Հարավային Կովկասում. հավասարակշռում և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային գիտաժողովում, որը կազմակերպվել էր Թբիլիսիի պետական համալսարանի կառավարման ինստիտուտի և Շպայերի (Գերմանիա) կառավարման համալսարանի կողմից: Գիտաժողովն անցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ հետաքրքիր հարցադրումների ներկայացմամբ և լուսաբանմամբ: Գիտաժողովը հիմք կծառայի հետագա համագործակցության խորացման համար:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…