Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Պետական կառավարման մարմինների աշխատակիցները մասնակցում են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԹԱՅԵՔՍ (TAIEX) գործիքի ներքո անցկացվող աշխատաժողովին

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի նախաձեռնությամբ մայիսի 16-ին և 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր աշխատաժողով պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար: Աշխատաժողովին մասնակցելու հրավեր էին ստացել ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, մարզպետարանների, Կառավարությանն առընթեր մարմինների 65 քաղաքացիական ծառայողներ: Աշխատաժողովի նպատակը քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումն է, ինչպես նաև այդ ոլորտի եվրոպական փորձին մեր երկրի պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներին ծանոթացնելը: Աշխատաժողովը վարում էին ԵՄ փորձագետներ Ռեյո Լինդը (Ֆինլանդիա), Փիթեր Վանդենբրյուենը (Բելգիա) և Էմանուել Վերնը (Ֆրանսիա): 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…