Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ռուբեն Սաֆրաստյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների համար

  Մարտի 20-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը զեկուցումով հանդես եկավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտների առջև: Զեկուցումը նվիրված էր վերջին երկու տարիներին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ Թուրքիայի մոտեցումներին և վերջինիս քաղաքականությանը: Բանախոսը նախ անդրադարձավ Թուրքիայի աշխարհաքաղաքական մտքին. ներկայացրեց այդ երկրի նպատակները, վարած քաղաքականությունն ընդհանրապես, պատկերացումները տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վերաբերյալ: Խոսվեց արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ ընդունելու այն մեխանիզմների մասին, որոնք մշակվել են Թուրքիայում և նշվեց, թե վերջին տարիներին դրանք ինչ փոփոխություններ են կրել: Արևելագետն անդրադարձավ այն գործիչներին, որոնք մշակում և իրականացնում են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ներկայացրեց նրանց մոտեցումները:

  Զեկուցման երկրորդ մասում Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում վերջին շրջանում Թուրքիայի վարած քաղաքականության տարբեր դրսևորումներին: Նա տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում դիտարկեց Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը, կատարեց որոշակի կանխատեսումներ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…