Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սեմինար` «Ռիսկերի կառավարումը տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերում» թեմայով

  Մարտի 11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկվեց «Ռիսկերի կառավարումը տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերում» թեմայով սեմինարը, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման համակարգի ավելի քան երեք տասնյակ աշխատակիցներ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման (G2iA) նախաձեռնությամբ համատեղ կազմակերպված սեմինարի նպատակը մասնակիցներին տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող նախագծերի ռիսկերի կառավարմանը ծանոթացնելն էր: Դասընթացն ամփոփում էր ռիսկերի կառավարման գործընթացները, գործիքները և տեխնիկան, ինչը թույլ է տալիս կառավարել նախագծերի ընթացքը:

  Մասնակիցներին նախ ողջունեց (G2iA)-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Վալյանը: Նա ասաց, որ իրենց կազմակերպությունը տարեկան մի քանի նման սեմինարներ է կազմակերպում` մասնակիցներին նոր գիտելիքներ հաղորդելու հետ մեկտեղ նաև իրենց փորձը միմյանց հետ կիսելու հնարավորություն տալով: Նա ներկայացրեց սեմինարավարին` տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտում տասնամյակների փորձ ունեցող Հարություն Խաչատուրյանին: Վերջինիս խոսքով` սեմինարի ընթացքում  քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերում հաճախակի հանդիպող ռիսկերի ցանկը, նախագծերի ֆինանսական գնահատման հարցեր, ինչպես նաև հաղորդվեց այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ մասնակիցները կկարողանան բացահայտել ռիսկերը և տալ դրանց ֆինանսական գնահատականը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…