Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Քաղաքական լիդերություն» թեմայով դասընթացի մասնակիցներին տրվեցին վկայականներ

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-28-ն անցկացվեցին դասընթացներ «Քաղաքական լիդերություն» թեմայով: Դասընթացի մասնակիցները Ակադեմիայի հանրային կառավարման, քաղաքագիտության և իրավագիտության մագիստրանտներն ու հայցորդներն էին: Մարտի 4-ին երիտասարդ լիդերները դասընթացների ավարտի կապակցությամբ կազմակերպել էին շնորհանդես, որի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը հինգ րոպեի ընթացքում ներկայացրեց մարդկությանը հայտնի որևէ առաջնորդի: 
  Դասընթացի առաջին 24 մասնակիցներին վկայականներ հանձնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Ողջունելով մասնակիցներին` պարոն Լոքյանը շատ օգտակար համարեց նման դասընթացների կազմակերպումը լրացուցիչ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու առումով և նրանց հանձնեց մասնակցության վկայականներ:
  «Հավաստագիրը, որ դուք այսօր ստանում եք, շատ կարևոր է կարիերան նոր սկսող մարդու համար,- ասաց նա:- Դա նաև կնպաստի գործատուի մոտ ձեր վարկանիշի ձևավորմանը»:
  Ակադեմիայի ռեկտորը կարևորեց նաև ուսանողների հռետորական ձիրքը, լսարանի առջև հանդես գալու ունակությունը: Նա տեղեկացրեց, որ նման դասընթացները Կառավարման ակադեմիայում շարունակվելու են:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…