Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ամերիկացի պաշտոնյան` ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության մասնագիտությամբ սովորողների հյուրն էր ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի իրավաբանական բաժնի պատասխանատու Ջո Այալան: Հանդիպման ընթացքում ամերիկացի պաշտոնյան Ակադեմիայի մագիստրանտներին տեղեկացրեց Կալիֆորնիայի նահանգային կառավարման համակարգի, նահանգում իրականացվող իշխանության թևերի տարանջատման և փոխադարձ հակակշիռների ու զսպումների մեխանիզմի, նահանգային օրենսդիր մարմնի կառուցվածքի և գործունեության, իրավական համակարգի և այլ հարցերի մասին:

Ակադեմիայի ուսանողներին, որոնց մեծ մասն ապագայում համալրելու է ՀՀ պետական կառավարման համակարգի կադրային բազան, չափազանց հետաքրքիր էր ծանոթանալ մի դաշնային երկրի կառավարման համակարգին, որտեղ յուրաքանչյուր նահանգ ունի իր Սահմանադրությունը, օրենսդիր մարմինը և նահանգային օրենսդրությունը: «Ոսկյա նահանգի» ներկայացուցիչը պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող բազում հարցերի: Մագիստրանտները պարզեցին, թե որոնք են Կալիֆորնիայի տնտեսական հզորության և կայունության աղբյուրները, տեղեկացան, որ մի շարք այլ նահանգներ օրենքներ ընդունելիս հաճախ հիմնվում են Կալիֆորնիայում արդեն իսկ ընդունված օրենքների վրա, պատկերացում կազմեցին այն սկզբունքների ու ընթացակարգերի մասին, որոնք ընդունված են Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…