Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մեկնարկեց «Ճանաչենք, որ սիրենք» ծրագիրը

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» բաժնի 2-րդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ 2011 թ. սեպտեմբերի 23-26-ը մեկնարկեց «Ճանաչենք, որ սիրենք» խորագրով ծրագիրը: Ծրագրի իրականացմանն աջակցել է Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Ծրագրի նպատակը ՀՀ սահմանամերձ գոտիների բնակավայրերում ապրող մեր հայրենակիցների կենսակերպին ծանոթանալն էր, ինչպես նաև դպրոցականների հետ շփումն ու նրանց մոտ «կրթությունը` որպես բարեկեցության միջոց» գաղափարի սերմանումը: Որպես առաջին նպատակակետ ընտրվեց ԼՂՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղը, որն ամբողջությամբ այրվել էր Արցախյան պատերազմի տարիներին: Այցը նվիրված էր Արցախի անկախության 20-ամյակին, ինչպես նաև պայմանավորված էր այն հանգամանքով, որ գյուղի միջնակարգ դպրոցը շրջակա 2 գյուղերի միակ դպրոցն է: Ուսանողները նախ իջևանեցին գյուղացիների տներում, ծանոթացան արցախցու կենցաղին, նիստ ու կացին, գյուղական կյանքի դժվարություններին: Ծրագրի երկրորդ մասում նախատեսված էր հանդիպում դպրոցականների հետ, անհատական նվերների հանձնում, գրադարանային ֆոնդի համալրում, երեկոյան` տոնական հավաքույթ, որի ընթացքում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ, շնորհվեցին մրցանակներ, համտեսեցին խորհրդանշական տորթը: Ծրագրի մասնակիցները դպրոցականների հետ միասին այցելեցին Արցախի պատմամշակութային վայրեր (Տիգրանակերտ, Գանձասար, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Շուշի): Այնուհետև ուսանողները եղան Արցախի պետական համալսարանում, հանդիպեցին Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիմիր Խաչատրյանի հետ: Նախիջևանիկի երեխաների հետ հրաժեշտը երեկոյան խարույկի շուրջ էր: Ակադեմիայի ուսանողները վերադարձան նոր տպավորություններով ու հրաշալի հիշողություններով:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…