Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հարգանքի տուրք՝ եղեռնի զոհերի հիշատակին

IMG_0447 IMG_0476

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակիցները և ուսանողները ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ այցելեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն  զոհերի հիշատակին և հավաստիացնելու աշխարհին, որ հայ ժողովրդի  ողբերգությունը չի մոռացվելու, քանի դեռ աշխարհը չի դատապարտել 20-րդ դարի մեծագույն հանցագործությունը:

Հուշակոթողին թարմ ծաղիկներ դնելուց հետո ակադեմիականներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, շրջեցին սրահներով և ծանոթացած ցուցանմուշներին:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…