Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայի ուսանողները՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

 PN1 PN2 PN3

Հունիսի 25-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներից ու աշխատակիցներից կազմված խումբը «Գրքեր` զորամասին» բարեգործական ակցիայի շրջանակում այցելեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` իր հավաքած մասնագիտական և գեղարվեստական գրականությունը հանձնելու ինստիտուտի  գրադարանին:

Նախաձեռնության նպատակը աճող սերնդի հայրենասիրական դաստիարակությանը նպաստելն է, զինծառայողների շրջանում ազգային գաղափարախոսության արմատավորումը, ինչպես նաև հայ զինվորների մարտական ոգին ու կրթական մակարդակը բարձրացնելը:

Պատվիրակության անդամներն այցելեցին ինստիտուտի՝ մասնագիտական ու գեղարվեստական գրականությամբ հարուստ և տարբեր բաժիններից բաղկացած գրադարան, որտեղ գրադարանի ղեկավարը ներկայացրեց ինստիտուտի հարուստ գրադարանն ու գրադարանի առօրյան` նշելով այն կարևոր միջոցառումների մասին, որոնք կազմակերպվում են կուրսանտների, անձնակազմի, անգամ նրանց ընտանիքների անդամների համար (գրական երեկոներ, հայ գրողների մեծարման օրեր և այլն): Այնուհետև Ակադեմիայի աշխատակիցները շրջայց կատարեցին ինստիտուտի թանգարանում:

ՀՀ ՊԿԱ պատվիրակության անդամները հավաստիացրին, որ Ակադեմիայում այսուհետ ևս պարբերաբար կազմակերպվելու են մագիստրանտների ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված բազմաբնույթ միջոցառումներ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…