Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բաց դաս Սերգեյ Փարաջանովի թանգարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետաքրքրությունների շրջանակում արվեստն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Կինոդիտումները, քննարկումները, այցելությունները հանրապետության տեսարժան վայրեր, թանգարաններ ուսանողական առօրյայի մասն են դարձել: Ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստի հանդեպ հետաքրքրությունը  փետրվարի 22-ին նրանց տարել էր արվեստագետի թանգարան: Թանգարանում առկա ցուցանմուշները՝ գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, արդեն իսկ վկայում էին Փարաջանովի բացառիկ տաղանդի մասին: Իսկ արվեստագետի ծննդավայրից թանգարան տեղափոխված անձնական իրերը այցելուներին տեղափոխում էին այն միջավայրը, որտեղ ապրել և ստեղծագործել է մեր տաղանդավոր հայրենակիցը: Թանգարանի ցուցասրահներում կատարած շրջայցն ուղեկցվեց Փարաջանովի կյանքի, ստեղծագործության, ստեղծած ֆիլմերի մասին էքսկուրսավարի մեկնաբանություններով:

Ակադեմիայի ուսանողների համար այս այցելությունը բաց դաս էր Սերգեյ Փարաջանով մարդու և արվեստագետի մասին:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…