Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բաց դռների օր՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

01 1

4 3

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան մայիսի 25-ին իր դռները բացեց ապագա մագիստրանտների և ասպիրանտների առջև: Նպատակը այցելուներին Ակադեմիայի գործունեությանը, այստեղ ուսուցանվող մասնագիտություններին, ընդունելության քննությունների անցկացման կարգին ծանոթացնելն էր, ինչը կարող է կողմնորոշիչ լինել նրանց համար: Ուստի Ակադեմիայի բոլոր ամբիոնները, Որակի ապահովման բաժինը, Վերապատրաստման բաժինը փորձեցին հնարավորինս հարուստ տեղեկատվություն ներկայացնել Բաց դռների օրվա այցելուներին:

Պետական կառավարման ակադեմիան ներկայացավ որպես պետական կառավարման համակարգի համար կադրեր պատրաստող ուսումնական հաստատություն: Բավարարելով այցելուների հետաքրքրությունը՝ Ակադեմիայի աշխատակիցները նրանց տրամադրեցին առանձին առարկաների հարցաշարերը, թեմաները, թեստերի նմուշներ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկայացրեցին նոր՝ «Էլեկտրոնային հանրային կառավարում» ծրագիրը: Մագիստրոսական և ասպիրանտական կրկնակի դիպլոմի այս ծրագիրը, որը կմեկնարկի 2015-2016 ուսումնական տարվանից, Ակադեմիան իրականացնում է Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի հետ համատեղ:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…