Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դասընթացներ ՀՀ մարզերում՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրի շրջանակում

 

 

 

 

2022 թվականի դեկտեմբերի 6-ին, 8-ին և 9-ին ՀՀ Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում անցկացվեցին «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով հերթական վերապատրաստման դասընթացները: Դասընթացներին մասնակցեց 77 ունկնդիր:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Արարատի մարզում կայացած դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը: Նա տեղեկացրեց, որ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՀՀ բոլոր մարզերում իրականացրել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով դասընթացը և նշեց, որ կլիմայի փոփոխությանը ժամանակին և պատշաճ արձագանքելը կարևոր նշանակություն ունի հասարակության կայուն զարգացման համար։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը կլիմայի փոփոխության հանդեպ ունի բարձր ռիսկայնություն, մեծ զգայունություն և հարմարվողականության սահմանափակ կարողություններ: Անկասկած, դասընթացի մասնակիցները գիտակցում են այն ազդեցությունը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի մոլորակի կլիմայական համակարգի վրա տեղական և գլոբալ մասշտաբներով։ Նաև հասկանում են, որ կլիմայի պաշտպանությունը Երկրի վրա բնակվող յուրաքանչյուր մարդու կարևորագույն խնդիրներից է, ուստի ընկալումների, առօրյա վարքագծի և գործելակերպերի վերանայման կարիք կա։

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացի մոդուլներն ու նյութերը հիմնված են արդեն իսկ մշակված ուղեցույցների վրա (Վահագն Պետրոսյան. «Կլիմային փոփոխության հարմարվողականության պլանավորում համայնքային մակարդակում», Ժիրայր Ղազարյան. «Տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց և այլն): Դասընթացի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության ոլորտային գնահատումների արդյունքներին (գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, զբոսաշրջություն), կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը վերաբերող հարցեր:

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ֆինանսավորմամբ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների արդյունավետության աստիճանի մասին դատելու համար բավական է ասել, որ ի սկզբանե նախատեսված էր վերապատրաստել 150 ունկնդրի: Սակայն այդ թիվը Ակադեմիան գերազանցել է, և 150-ի փոխարեն վերապատրաստել է 248 ունկնդրի:

Նշենք, որ քայլեր են ձեռնարկվում նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առարկայական ծրագրերում և քաղաքացիական ու համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում Կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ թեմաների ներդրման ուղղությամբ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…