Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Աշխատաժողով GOVERN ծրագրի շրջանակներում. ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարումը

foto Govern_June

2015 թվականի հունիսի 9-ից 11-ը ԵՄ Տեմպուսի GOVERN («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») եռամյա ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց աշխատաժողով՝ «Ֆինանսական և մարդկային ռեսուրսների կառավարումը» թեմայով, որին մասնակցեցին Բաֆ Սպա Համալսարանի (BSU, Միացյալ Թագավորություն), Ուսումնասիրությունների և նախաձեռնությունների եվրոպական կենտրոնի (CESIE, Իտալիա), Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն – Ավստրիական կոմիտեի (WUS, Ավստրիա), Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (Հայաստան) և կոնսորցիումի անդամ հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Լուսինե Զիլֆուղարյանը, ֆինանսահաշվապահական վարչության պետի տեղակալ Կարինե Սերոբյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը և իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը:

GOVERN ծրագրի նպատակը հայաստանյան բուհերի կառավարման համակարգի բարեփոխումն է՝ Բոլոնյան սկզբունքներն արդյունավետ իրականացնելով, որն էլ իր հերթին կընդլայնի բուհերի ինքնավարությունը և հաշվետվողականությունը:

 GOVERN եռամյա ծրագրի խնդիրների շարքում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և հաշվետվողականության ընդլայնումը. այն է`

Աշխատաժողովում քննարկվեցին բյուջեի պլանավորման, բարձրագույն ուսումնական հաստատությունների ստորաբաժանումների գործառույթները, աշխատանքի նկարագրերը, անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև արդյունքների վրա հիմնված բյուջետավորման վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջին օրը ներկայացվեց աշխատաժողովի նպատակը, մասնակիցները քննարկեցին «Ֆինանսական կառավարում», «Զարգացման  հիմնական  ցուցանիշները», «Ինչպես կարելի է չափել և պահպանել բարեփոխումները» թեմաները:

Աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկման թեմաներն էին՝ «Համալսարանի կառավարման համակարգը», «Մարդկային ռեսուրսների կառավարումը», «Գործնական աշխատանք. ֆինանսական և մարդկային ռեսուրսների ստորաբաժանումների պարտականությունները» և «Մարդկային ռեսուրսների կառավարում. հիմնական ցուցանիշները» թեմաները:

«Tempus PEOPLE ծրագիրը» ներկայացվեց աշխատաժողովի 3-րդ օրը: Քննարկվեցին «Մարդկային ռեսուրսների հավաքագրման գործընթացները և ընթացակարգերը», «Կոմպետենցիաների վրա հիմնված հավաքագրում և հարցազրույցներ» և այլ թեմաներ:

Աշխատաժողովն անցկացվեց դասախոսությունների, գործնական խաղերի, ուղեղային գրոհների, իրավիճակների վերլուծությունների, քննարկումների, հանձնարարականների, ինքնագնահատման մոդելների կիրառմամբ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…