Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները». թեման քննարկում են ապագա կառավարիչները

IMG_8188 IMG_8667

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առաջին և երկրորդ կուրսերի բարձր առաջադիմությամբ և հասարակական ակտիվությամբ աչքի ընկած հիսուն ուսանողներ փետրվարի 26-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները» թեմայով դասընթաց-հանդիպումներին: Ծրագրը նախաձեռնել էր ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհրդը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ։

Ծրագրի մասնակից մագիստրանտներին հյուրընկալվեցին և իրենց ողջույնի խոսքը հղեցին ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Վերջինս նշեց, որ Կառավարման ակադեմիայի հետ համագործակցությունն այսուհետ ավելի կամրապնդվի, և կյանքի կկոչվեն բազմաթիվ այլ նախագծեր:

Եռօրյա դասընթաց-հանդիպումներին դասախոսություններով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` ‹‹ՀՀ արտաքին քաղաքականության հրամայականները››, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանը` ‹‹Շարունակական կրթությունը՝ որպես էլիտայի արդիականացման գլխավոր երաշխավոր››, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը՝ «Եկեղեցի և քաղաքացիական հասարակություն» թեմաներով։

Ուսանողների առօրյան ամբողջացրեց ուսանողական խորհրդի կազմակերպած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը:

Տարբեր մասնագիտության ուսանողների և պետական-հասարակական գործիչների հետ հանդիպումները, քննարկումները, կարծիքների ու փորձի փոխանակումը սեփական գիտելիքները հարստացնելու և ժամանակին համընթաց քայլելու լավ հնարավորություն էր:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…