Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հեռավար կրթություն՝ համատեղ դիպլոմների շնորհմամբ

nmh

2016 թ. փետրվարի 2-3-ին տեղի ունեցավ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում դրամաշնորհառու բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարման, մշտադիտարկման, գնումների և ֆինանսական ընթացակարգերին նվիրված աշխատաժողով Ծաղկաձորում:

Աշխատաժողովի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ծրագրի աշխատակազմը ներկայացրեց «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է «Բիզնեսի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումը հեռավար ձևաչափով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմների շնորհմամբ:

Աշխատաժողովի ընթացքում առանձին աշխատանքային խմբերով քննարկվեցին ծրագրերի  արդյունավետ կառավարման գործիքները, գնումների գործընթացի կազմակերպումը և իրականացումը, ֆինանսական մեխանիզմները և հաշվետվությունները, դիտարկվեցին տարբեր իրավիճակներ և առաջարկվեցին համապատասխան լուծումներ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…