Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ներկայացուցիչները «Անանևյան ընթերցումներ-2022» միջազգային գիտաժողովում

Հոկտեմբերի 18-ից 21-ը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում տեղի է  ունեցել «Անանևյան ընթերցումներ-2022» միջազգային գիտաժողովը («Ананьевские чтения-2022» международная научная конференция), որին մասնակցելու և զեկուցումներով հանդես գալու հրավեր էին ստացել ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության, լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Լաուրա Պետրոսյանը (զեկուցման թեման՝ «Психологическое становление профессионала»), ամբիոնի պրոֆեսորներ Ռուբեն Աղուզումցյանը (զեկուցման թեման՝ «Модель психологического исследования и развития креативности современного управленца», №21T-5A103 գիտական թեմայի շրջանակներում), Արսեն Լոքյանը և դոցենտ Սոնա Պողոսյանը (զեկուցման թեման՝ «Взаимосвязь креативности и типа принятия решения у будущих управленцев», №21T-5A103 գիտական թեմայի շրջանակում): Զեկուցումները ներկայացվել են կազմակերպական հոգեբանության և կառավարման հոգեբանության սեկցիաներում, դրանց շուրջ ծավալվել է հետաքրքիր ու բովանդակալից քննարկում:

Ակադեմիայի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգի համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ալլախվերդովի և Կոգնիտիվ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Տ. Չերնիգովսկայայի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության, լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի երկու գիտական ուղղությունների՝ կոգնիտիվ հետազոտությունների և անձի մասնագիտական զարգացման (կարիերային առաջընթաց) առանձնահատկությունները, պայմանավորվել հետագա համագործակցության մասին:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…