Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ-ն հյուրընկալեց Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանի պրոֆեսորներին

 

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում համագործակցում է Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանի (Ռումինիա) հետ՝ դասախոսների և ուսանողների կրեդիտների միջազգային շարժունության (ICM) ոլորտում:

Հոկտեմբերի 20-ին Ակադեմիան հյուրընկալել էր համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ֆակուլտետի դասախոսներ Անդրեա Նեակսուին և Անկա Մադարին: Ներկայացնելով հյուրերին՝ ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը բարձր գնահատեց երկու բուհերի համագործակցությունը: Հյուրերը հանդիպմանը մասնակցող մագիստրանտներին ողջ հմայքով ներկայացրին 20 հազար ուսանող և 800 դասախոս ունեցող բուհը, ծանոթացրին Բրաշովի համալսարանի կառուցվածքին, կրթական ծրագրերին, մասնագիտություններին, իրականացվող փոխանակման ծրագրերին, այնտեղ սովորելու հնարավորություններին, այնուհետև դասախոսություն կարդացին «Հաղորդակցությունը շուկայում» (Communication in the Market) թեմայով:

Վերջում Անդրեա Նեակսուն և Անկա Մադարը պատասխանեցին ակադեմիականներին հետաքրքրող հարցերին:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…