Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ապահովել կիբերտարածության անվտանգությունը

90812c30-24f0-4ae4-8019-219e59e6c2fd e15d19f5-ba92-459c-be71-28ef1c50892d

6f51ee45-f41b-49d7-a15e-19df07638f8e 2f643baf-1fc2-4244-b84e-bfdab060d40b

Նոյեմբերի 20-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտներն ու պետական կառավարման մարմինների մի շարք պաշտոնյաներ բացառիկ առիթ ունեցան ունկնդրելու ԱՄՆ Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Սթավրիդիսի դասախոսությունը` «Նավարկելով կիբերանվտանգության ծովում. աշխարհում կիբերանվտանգության մարտահրավերներն ու հնարավորություններն այսօր» թեմայով:

Պարոն Սթավրիդիսը ներկայացրեց ժամանակակից կիբերհանցագործության դեմ պայքարի ձևերը, նշեց, որ միայն բոլոր երկրների և միջազգային կառույցների համախմբված լինելու դեպքում է հնարավոր ապահովել կիբերտարածության անվտանգությունը:

 Կիբերտարածությունն այն էլեկտրոնային միջավայրն է, որտեղ տեղի են ունենում առցանց շփումներ և փոխանակվում են էլեկտրոնային տվյալներ: Հաճախ դրանց հետևանքը լինում են ֆինանսական խարդախությունները, էլեկտրոնային համակարգերից կատարվող գողությունը, տվյալների անհետացումը և այլն: Հանրային վտանգավորության և տարածքային ընդգրկվածության առումով կիբերհանցագործությունները պետական սահմաններ չեն ճանաչում, և հանցագործությունների շղթան կարող է տարածվել բազմաթիվ պետությունների տարածքներով, որոնք ունեն իրենց ինքնիշխանությունը, իրավական համակարգը:

Հանդիպման ավարտին պարոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ջեյմս Սթավրիդիսին հետաքրքիր դասախոսության համար՝ կարևորելով նման հանդիպումների միջոցով հանրությանն ուղղված նախազգուշացումը: Չէ՞ որ այսօր անհնար է պատկերացնել գործունեության որևէ ոլորտ՝ առանց էլեկտրոնային տվյալների փոխանակման: Ուստի այդ ոլորտում անվտանգության միջոցների կիրառումն ուղղակի անհրաժեշտություն է:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…