Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Միջնորդությունը` որպես կոնֆլիկտների խաղաղ կարգավորման մեթոդ

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակվում է «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացը, որի մասնակիցներն այսօր քննարկեցին քաղաքացիական հասարակությանը նետված մարտահրավերները, ծանոթացան միջնորդությանը՝ որպես կոնֆլիկտների խաղաղ կարգավորման մեթոդի: Մագիստրանտները նաև քննարկեցին կոնֆլիկտների կառավարման գործում հաղորդակցման առանձնահատկությունները։ Հատկապես կարևորվեց «ակտիվ լսելու» տեխնիկան: Առանձնացվեցին միջնորդության կանոնները և քայլերը: Այնուհետև, բաժանվելով խմբերի, դերային խաղի միջոցով մագիստրանտները փորձեցին լուծել համայնքային կոնֆլիկտը: Ակտիվ ու հետաքրքիր քննարկման արդյունքում խմբերն առաջարկեցին իրենց լուծումները, փորձեցին բացահայտել այն գործոնները, որոնք կարող են նպաստել կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը: Առանձնացվեցին նաև միջնորդությանը նպաստող և խանգարող գործոնները: Եվս մեկ անգամ ցույց տրվեց, թե ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիներն ինչպես կարող են աշխատել միմյանց հետ՝ կոնֆլիկտային իրավիճակների լուծման նպատակով: «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացը նպաստում է մագիստրանտների՝ ժողովրդավարության մասին պատկերացումների ընդլայնմանն ու հարստացմանը, ինչպես նաև զարգացնում է հաղորդակցման, բանակցություններ վարելու, հանրային խոսքի, խնդիրներ լուծելու, արդյունավետ և ռացիոնալ փաստարկներ բերելու հմտություններ: Դասընթացի ձևաչափը շատ լավ հարթակ է քննադատական մտածողության և համագործակցելու կարողության զարգացման համար:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…