Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մասնակցություն NISPAcee 23-րդ գիտաժողովին

NISPAcee-Conference

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը մասնակցեցին NISPAcee-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կառավարման դպրոցների և ինստիտուտների միություն)՝ օրերս Թբիլիսիում անցկացված 23-րդ գիտաժողովին, որը կրում էր «Ինսորսինգ և/կամ աութսորսինգ. ինչպես են դրանք նպաստում հանրային կառավարման բարեփոխումներին» խորագիրը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան NISPAcee-ի ինստիտուցիոնալ անդամ է շուրջ քսան տարի` վերջինիս հիմնադրման օրվանից:  Ակադեմիան նախապես NISPAcee-ի և Վիշեգրադ հիմնադրամի փորձագետների դիտարկմանն էր ներկայացրել ՀՀ ՊԿԱ հանրային կառավարման մագիստրոսական կրթական ծրագիրը` ստանալու համար նրանց եզրակացությունը և առաջարկությունները` այն բարելավելու համար:

Գիտաժողովի համապատասխան աշխատանքային խմբում քննարկվեցին մասնակից բոլոր բուհերի ներկայացրած ծրագրերը: Փորձագետները նշեցին դրանցում տեղ գտած բացթողումները, արվեցին այդ ծրագրերը բարելավելու առաջարկներ, որոնք հնարավորություն կտան հետագայում անցնելու կրթական ծրագրերի եվրոպական հավատարմագրման փուլին:

Գիտաժողովի ընթացքում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ արտասահմանյան մի քանի բուհերի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա համագործակցության վերաբերյալ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…