Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նոր աշխարհակարգ, նոր մարտահրավերներ

Ապրիլի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված և հեռավար ձևաչափով անցկացված հերթական սեմինար-քննարկմանը մասնակցեցին Ակադեմիայի ուսանողներն ու ասպիրանտները: Սեմինար կրում էր «Ո՞ւր է գնում գլոբալ աշխարհը և ՀՀ-ն․ նոր աշխարհակարգ» խորագիրը, իսկ բանախոսը ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ,  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանն էր։

Տիկին Մարգարյանը հանգամանորեն անդրադարձավ այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, նշեց, թե ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացներում, և թե ինչպիսի մարտահրավերների պետք է պատրաստ լինենք մենք և մեր պետությունը։ Բնականաբար, այդ մարտահրավերներին դիմակայելու համար շատ կարևոր է քաղաքագիտական գիտելիքներով զինված լինելը։

Քննարկումն առավել աշխուժացավ ասպիրանտների հնչեցրած հարցերի շնորհիվ, որոնք բոլորն ստացան սպառիչ պատասխաններ:

ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը կշարունակի առցանց միջոցառումների կազմակերպումը։ Դրանց ծանոթանալու համար հետևեք կայքէջի հրապարակումներին։

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…