Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՊԿԱ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակը մասնավոր հատվածի հետ

 

 

 Փետրվարի 2-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցության հուշագրեր և պայմանագիր կնքեց հայաստանյան մասնավոր շուկայում հայտնի երկու ընկերությունների՝ «Արփինետ» և «Նոր Զովք» ՍՊԸ-ների հետ:

Ողջունելով ընկերությունների ներկայացուցիչներին Ակադեմիայում՝ ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ընդգծեց հատկապես այն փաստը, որ այս երկու ընկերությունների հետ նոր ձևավորվող համագործակցության ակունքներում նաև Ակադեմիայի աշխատակիցներն են, որոնք կարևորում են բուհի զարգացումը:

«Արփինետ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Կառավարման ակադեմիայի հետ համագործակցությունը հատկապես արհեստավարժ կառավարիչներ պատրաստելու տեսանկյունից:  Նշեց, որ իրենց ընկերությունը հայաստանյան խոշորագույն օպերատորներից է, որտեղ կարևոր են համարվում աշխատակիցների պատրաստվածության, նոր աշխատատեղերը հմուտ կադրերով համալրելու հարցերը:

«Նոր Զովք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար։ Որպես գործատու՝ նա նույնպես այն համարում է որակյալ կադրերի ընտրության և վերապատրաստման հնարավորություն:

Նոր սկիզբ դրվող գործընկերությամբ կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում` կիրառելով իրենց հնարավորությունները, միջոցներն ու փորձը: Նրանց համար երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում գիտագործնական, ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացմանն առնչվող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը, ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերը:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…