Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Քաղաքացիական ինստիտուտների, բուհերի և միջազգային կառույցների ներգրավվածության կարևորությունը հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում

 

 

 

Ս.թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հյուրընկալելով ՀՀ ՊԿԱ ղեկավար կազմին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նախ ողջունեց հյուրերին, ապա, ընդգծելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը, կարևորեց հատկապես հանրային իրազեկման և կրթության դերը կոռուպցիայի կանխարգելման գործում:            

Մանրամասն ներկայացնելով Հանձնաժողովի գործունեությունը՝ Հայկուհի Հարությունյանն անդրադարձավ նաև այն փաստին, որ Ակադեմիայի շրջանավարտները, ընդգրկվելով Հանձնաժողովի թիմում, կարևոր դեր են կատարում դրա զարգացման գործում:

 ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը ևս ողջունեց չափազանց անհրաժեշտ այս նախաձեռնության իրականացման գործում ներդրում ունեցող մարդկանց՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարությունը հռչակել է իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը: «Չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը այդ պայքարին, որը պետք է հիմնված լինի հակակոռուպցիոն պայքարի միջոցների և կառուցակարգերի մասին հասարակության պատշաճ իրազեկման վրա: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու գրավականներից մեկը կանխարգելիչ գործառույթների իրականացումն է, իսկ ցանկացած բացասական երևույթի կանխարգելման գլխավոր նախապայմանը կրթությունն է. միայն կրթված և իրազեկ քաղաքացիներն են կարող այդ պայքարին միանալու կամք և պատրաստակամություն ցուցաբերել: Ակադեմիան պատրաստ է համագործակցելու կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրերի մշակման ու միջոցառումների իրականացման ուղղությամբ»,- նշեց ռեկտորը:  

Ստորագրված Հուշագրով Կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող իրավաբանական, ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացման, գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և Կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման, Կառավարման ակադեմիայի մագիստրանտների պրակտիկայի կազմակերպման, Կողմերի գործունեությանն առնչվող հանրամատչելի նյութերի հրատարակման, ինովացիոն, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացման և համագործակցության ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

Կողմերը երկուստեք ընդգծեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Ակադեմիայի միջև համագործակցության կարևորությունը և դրա շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…