Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Քննարկում հոգեբանի հետ՝ հեռավար ձևաչափով

Ապրիլի 20-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները մասնակցեցին հեռավար ձևաչափով անցկացված՝ «Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի հոգեբանական գնահատականը» խորագրով սեմինար-քննարկմանը, որը նախաձեռնել էր Ակադեմիայի ուսանողական գիտական ընկերությունը։

Դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանը։ Նա փաստեց, որ այս օրերին կորոնավիրուսի պատճառով տանը փակված մարդկանց հոգեբանական խնդիրներն առաջանում են անորոշությունից, և նշեց այն հիմնական սկզբունքները, որոնց հետևելով ու ինքնակատարելագործվելով՝ կարելի է ոչ միայն խուսափել հնարավոր կորուստներից, այլև ունենալ նոր ձեռքբերումներ։

Քննարկմանը մասնակցում էր  ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը: Բանախոսին ուղղված նրա հարցերը ավելի աշխույժ ու հետաքրքիր դարձրին քննարկումը:

ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը կշարունակի առցանց  միջոցառումների կազմակերպումը։ Դրանց ծանոթանալու համար հետևեք կայքէջի հրապարակումներին։

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…