Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Քննարկվեցին արտակարգ դրության իրավական կարգավորմանն առնչվող հարցեր

Մայիսի 7-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ մասնակցեցին ՀՀ ՊԿԱ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված հերթական հետաքրքիր սեմինար-քննարկմանը: Այս անգամ հեռավար հարթակում անցկացված քննարկումը կրում էր «Արտակարգ դրություն․ իրավական հարցեր» խորագիրը, իսկ վարողը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, սիրված դասախոս Գևորգ Դանիելյանն էր։

Համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ-ում և հարևան երկրներում ստեղծված իրավիճակը՝ բանախոսն անդրադարձավ արտակարգ դրություն հայտարարելու իրավական կարգավորմանը, քաղաքացիների, իրավաբանական անձանց ազատությունների և իրավունքների սահմանափակմանը, նրանց համար լրացուցիչ պարտականությունների սահմանմանը, օրինաչափ և ոչ օրինաչափ գործողություններին։

Սեմինարի ընթացքում ուսանողները հնչեցրին բոլոր այն խնդրահարույց հարցերը, որոնց բախվել էին, և ստացան սպառիչ պատասխաններ։

Գևորգ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ նախագահ Հայկուհի Դավթյանին՝ ստեղծված իրավիճակում նման կարևոր թեմաներով սեմինարներ կազմակերպելու, ուսանողներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ փոխանցելու հնարավորություն ստեղծելու համար։

ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը կշարունակի առցանց միջոցառումների կազմակերպումը։ Դրանց ծանոթանալաու համար հետևեք կայքէջի հրապարակումներին։

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…