Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սեմինար-քննարկում՝ հեռավար ձևաչափով

Ապրիլի 13-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները մասնակցեցին հեռավար ձևաչափով անցկացված՝ «Հնարավոր տնտեսական ճգնաժամը արտակարգ դրության ավարտից հետո» խորագրով սեմինար-քննարկմանը, որը նախաձեռնել էր Ակադեմիայի ուսանողական գիտական ընկերությունը: Դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, պրոֆեսոր Խոսրով Հարությունյանը:

ՀՀ ՊԿԱ գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանի խոսքով՝ հեռավար ձևաչափը չխանգարեց մագիստրանտներին ակտիվորեն մասնակցելու սեմինար-քննարկմանը: Նրանց բարձր պատասխանատվության մասին է վկայում այն, որ հեռավար հարթակում պրոֆեսորին ունկնդրում էր Ակադեմիայի 52 մագիստրանտ, հիմնականում՝ Կառավարման ամբիոնի մագիստրանտները: Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց Խոսրով Հարությունյանին հետաքրքիր ու բովանդակալից դասախոսության համար։

ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը կշարունակի առցանց միջոցառումների կազմակերպումը: Դրանց ծանոթանալու համար հետևեք կայքէջի հրապարակումներին։

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…