Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ուսանողների շրջայցը ՀՀ Նախագահի նստավայր

11 33

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊԿԱ-ի առաջին կուրսի ուսանողները «ՀՀ Նախագահի նստավայր այցելուների ծրագրի» շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայր շրջայց կատարելու հնարավորություն ստացան:

Ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը՝ նկատի առնելով մի շարք երկրներում համանման ծրագրերի օրինակը և ՀՀ Նախագահի աշխատակազմում նման փորձի կիրառման հնարավորությունը:

Ուսանողներին ներկայացրեցին Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, Սահմանադրությամբ Նախագահի իրավասությունները, գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ:

Շրջայցի ընթացքում լսարանին տեղեկություններ հաղորդվեցին նաև Նախագահի նստավայրի մասին՝ երբ է կառուցվել, ով է ճարտարապետը, ինչպիսին է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում արարողակարգի համաձայն ինչ միջոցառումներ են անցկացվում և այլն:

Ուսանողները շրջայցից վերադարձան անակնկալ նվերներով և անչափ տպավորված:  Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության համոզմամբ այս նախաձեռնությունը միտված է հատկապես երիտասարդ սերնդի շրջանում պետական ինստիտուտներից մեկի՝ նախագահական ինստիտուտի մասին գիտելիքների սերմանմանն ու ամրապնդմանը, Նախագահի գործունեության առավել թափանցիկությանը և Նախագահի ու հասարակության միջև երկխոսության ընդլայնմանը նպաստելուն:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…